Հայաստան-Եվրամիություն երկխոսությունը վերջին շրջանում չափազանց ինտենսիվացել է:
Բացառիկ հարցազրույցում այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը և նշել՝ սա մեր երկրի բարեփոխումների համար լուրջ խթան է:
Հովհաննիսյանը պարզաբանել է նաև, թե ինչ հնարավորություն է տալու վիզաների ազատականացումը: Հայաստանի քաղաքացիները կենսաչափական անձնագրով առանց վիզայի իրավունք կստանան մուտք գործել Շենգենյան երկրներ՝ առավելագույնը 90 օր ժամկետով՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։
Այս ռեժիմը չի տարածվի ավելի քան 90 օր տևող այցելությունների վրա, օրինակ՝ կրթության կամ աշխատանքի նպատակով:






Բաց մի թողեք
Երևանը հերքում է Բաքվի պնդումները, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը հակասում է խաղաղ գործընթացին
Կաթողիկոսական տեղապահի ընտրություն․ վարչապետը մանրամասնել է՝ ինչպես է այն իրականացվելու
Ինչ է ասվում Հայաստանի և Գերմանիայի միջև ստորագրված ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրում. Լուսանկարներ