Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 04։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Արտաշես Ս․-ն իր վարծ «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտաշես Ս․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու ուղևորը հայր ու որդի են և նրանք վերադառնում էին Սյունիքի մարզից, որտեղ մասնակցելիս են եղել բանակի քեֆի և նրանց տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Բաց մի թողեք
32 հազար ԱՄՆ դոլար, 6 հազար եվրո, 8 մլն դրամ․ ինչ ունեցվածքով հեռացավ դատական կարգադրիչների ծառայության պետը․ Լուսանկար
Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել
Ալեն Սիմոնյանի եղբայրը «ԵվրոԱսֆալտ»-ի սեփականատերը չէ. Մովսես Հարությունյանը հերքել է Պեդրո Զարոկյանի գրառումը