14/12/2024

Հարրիսը վարկանիշով գերազանցել է Թրամփին․ հարցման տվյալներ

Reuters-ի հետ համատեղ Ipsos ընկերության իրականացրած համազգային հարցումը ցույց է տվել, որ փոխնախագահ Քամալա Հարրիսին կաջակցի ամերիկացիների 44 %-ը, իսկ Դոնալդ Թրամփին՝ 42 %-ը։

Հուլիսի 1-2-ին իրականացված հարցման արդյունքներով՝ Թրամփը առաջատար էր մեկ տոկոսային կետով, իսկ հուլիսի 15-16-ն անցկացված հարցման տվյալներով՝ նա ստացել էր ձայների 44%-ը։

Ըստ Reuters-ի՝ համազգային հարցումները կարևոր ազդակներ են տալիս քաղաքական թեկնածուներին աջակցության մասին, սակայն, ի վերջո, հաղթանակը, որպես կանոն, կախված է մի քանի, այսպես կոչված, տատանվող նահանգներից:

Ընտրողների մոտ 56%-ն այն կարծիքին է, որ Հարրիսը «կարող է լուծել խնդիրները», 49%-ի կարծիքով՝ Թրամփը։ Բայդենի դեպքում ցուցանիշը եղել է 22%։