Հուլիսի 22-ին տեղի ունեցած ՌԴ քաղաքացու առեւանգման վերաբերյալ գործը փակվել է։ Այս մասին հայտնում է իրավապահ համակարգին մոտ աղբյուրը։
Հրապարակ թերթը գրել է․ Ինչպես հայտնի է, հուլիսի 22-ին երեւանյան մի ռեստորանից առեւանգել էին ՌԴ քաղաքացի Սերգեյ Ֆերովին, տարել Ծաղկաձոր եւ հարազատներից պահանջել 650 հազար ԱՄՆ դոլար` որպես փրկագին։ Վերջինս կարողացել էր հաղորդագրություններ ուղարկել ընկերոջը՝ մեկ այլ ՌԴ քաղաքացու, եւ առեւանգողներին ձերբակալել էին։ Քննչական կոմիտեն սրա հետ կապված հաղորդել էր, որ նախաձեռնվել է վարույթ` մի խումբ անձանց կողմից մարդուն առեւանգելու եւ ապօրինի զենք կրելու հոդվածներով։
Մեզ հայտնի դարձան որոշ մանրամասներ։ Իրականում 650 հազար դոլարը ոչ թե փրկագին է եղել, այլ «գցած» գումար, որը ՌԴ քաղաքացին վերցրել է՝ այլ երկիր փոխանցելու համար, սակայն չի փոխանցել։ Աղբյուրը վստահեցնում է, որ իրականում առեւանգում չի եղել։ Մենք դիմեցինք Քննչական կոմիտե` արդյո՞ք ձերբակալվածներին բաց են թողել եւ վարույթը կարճել են։ Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը պատասխանեց․ «2 անձ ձերբակալված էր, սակայն արգելանքի տակ պահելու անհրաժեշտության վերացման հիմքով նրանք ազատ են արձակվել։
Այս պահի դրությամբ անձին առեւանգելու, զենքով սպառնալու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել, ավելին՝ այդպիսիք հերքող տվյալներ են ստացվել»։ Խոսնակը նաեւ հայտնեց, որ վարույթը շարունակվում է։
Բաց մի թողեք
Զզվում են, թե՝ վախենում
Գյումրեցիները գուցե նախընտրեցին ինձ տեսնել ԱԺ պատգամավորի կարգավիճակում․ Ինքնամխիթարանք
ՔՊ-ից ոչ մեկը չանցավ, թող գնան դա վերլուծեն