Երեկ՝ հուլիսի 29-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 23։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությաւն 9-11 ճգնաժամային կառավարման ազային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան -Մրգաշեն ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանագմանքներում Մրգաշեն գյուղից դեպի Քանաքեռավան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում ու բռնկվել։
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հդրեհը, սակայն այն ամբոջությամբ դարձել է ոչ շահագործելի։
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները մոտ 1 ժամ որոնողական աշխատանքներ են կատարել տարածքում, մտածելով, որ հնարավոր է վիրավոր կամ վիրավորներ լինեն, սակայն ոչ ոք չի հայտնաբերվել։
Բաց մի թողեք
Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի հավաքականից. ինչու է Ջոն վան՛տ Սխիպը նման որոշում կայացրել. Լուսանկար
Ավտովթարներ ճանապարհներին, վիրավnրներ կան. Լուսանկարներ
Ուժգին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում