16/06/2025

Խոշոր վթար՝ Արմավիրում․ բախվել են «Վոլգա»-ն ու «Mercedes»-ը, 3 վիրավnր կա. Լուսանկար

Երեկ՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mercedes» և «ԳԱԶ 31» (Վոլգա) մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարաները։

Բախման հետևանքով «Mercedes»-ը կոտրել է ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակը և հայտնվել բաժանարար գոտու վրա։

«Mercedes»-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Խոշոր վթար՝ Արմավիրում․ բախվել են «Վոլգա»-ն ու «Mercedes»-ը, 3 վիրավnր կա