13/12/2024

44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ավարտական փուլի է բերվում. Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ավարտական փուլի է բերվում:

Ամփոփելով ութերորդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կատարած աշխատանքներն, այս մասին ասել է Անդրանիկ Քոչարյանը:

«Կարելի է ասել՝ զեկույցն 90 տոկոսով ավարտված վիճակում է: Դա նշանակում է մեծ ծավալի աշխատանք, որովհետև 1,5 տարի մենք աշխատեցինք»,- ասել է Քոչարյանը:

Փակ հանդիպումներ, միջազգային գործընկերների հետ քննարկումներ ու երկրի անվտանգությունն ամրապնդող օրենսդրական նախագծեր:

Անցնող նստաշրջանի ընթացում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է վերոնշյալ ուղղություններով:

Անդրանիկ Քոչարյանը մանրամասնել է հանձնաժողովում իրականացված աշխատանքները: