Օգոստոսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 36 հասցեում գտնվող «Մաչանենց Տուն» ռեստորանային համալիրում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2 կանչ», որից հետո ժամանել է այլ հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս մեկական մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել ու մեկուսացրել այն։
Պարզվել է, որ այրվել է փայտե տանիքը մոտ 200 քմ և մոտ 70 քմ դահլիճի փայտե պատը։
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
Բաց մի թողեք
Կրկին երկրաշարժ՝ հայ-վրացական սահմանին
Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժուդեքս Յազիչյանի մայրը. Լուսանկար
«Պուտին մարդասպան» գրությամբ պաստառ է կախվել Կիևյան կամուրջից՝ Լավրովի այցին ընդառաջ․ Լուսանկար