Օգոստոսի 3-ին, ժամը 17:58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Այս մասին հայտնուն են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1971 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ) և ընկել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Լ. Բ.-ն (ծնված 1975 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Բաց մի թողեք
Արտակարգ ու ողբերգական դեպք, հովիվ է հոսանքահարվել ու մաhացել, կենդանիներ են uատկել․ Լուսանկար
«Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը
Անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները վերսկսվել են, ստուգվել է պապի հեռախոսին ստացված զանգը