16/09/2024

Բլինքենը G7-ին հայտնել է, որ Իրանը և «Հեզբոլլահ»-ը կարող են առաջիկա 24 ժամում հարվածել Իսրայելին

Իրանի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի վրա հարձակումը կարող է լինել երկուշաբթի օրը:

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որի խոսքերն է մեջբերում Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին:

Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարը մեջբերել է հետևյալը. «Իրանի և «Հըզբոլլահի» հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել արդեն երկուշաբթի օրը։

Պորտալի աղբյուրների համաձայն՝ Բլինքենը կարծում է, որ Իրանը և «Հըզբոլլահ»-ը պատասխան քայլեր կձեռնարկեն, սակայն դեռ պարզ չեն հնարավոր հարձակման ժամկետները և ձևաչափը։ Բլինքենն ասել է, որ հարձակումը կարող է սկսվել առաջիկա 24-ից 48 ժամվա ընթացքում, իսկ տարածաշրջանում ամերիկյան զորքերի կուտակումը նախատեսված է «զուտ պաշտպանական նպատակներով»:

Նախօրեին NBC News հեռուստաալիքը, վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյային, հայտնել էր, որ Թել Ավիվը պատրաստվում է հնարավոր բազմօրյա հարձակման ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։

Երկուշաբթի ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իսրայելի հյուսիսում օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել։