The Jerusalem Post-ը գրում է, որ ամենայն հավանականությամբ օգոստոսի 12-ին եւ 13-ին, եբրայական ժողովրդի աղետի՝ Թիշա-Բեավի օրը Իրանը կհարձակվի Իսրայելի վրա։
Պարբերականը գրում է, որ Sky News Arabia-ն արեւմտյան հետախուզական ծառայություններում ունեցած իր աղբյուրների փոխանցած տեղեկությունների համաձայն, հաղորդել է, որ նույնիսկ կան ապացույցներ, որ Իրանը հենց Թիշա-Բեավի օրն է մտադիր հարձակվել Իսրայելի վրա, որն այս տարի լինելու է օգոստոսի 12-13-ին։ Իրանը հարձակվելու է Իսրայելի վրա, ի պատասխան ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։
Նշվում է նաեւ, որ Իրանի գրոհը ենթադրաբար կոորդինացվելու է «Հըզբոլլահի» հետ։ Բացի այդ, նշվում է, որ Իսրայելի վրա եբրայական ժողովրդի համար սրբազան սգո օրը հարձակման իրականացումը իսրայելացիների վրա էմոցիոնալ եւ հոգեբանական ծանր ազդեցություն թողնելու համար է արվում։
Հիշեցնենք, որ Թիշա-Բեավը հանդիսանում է եբրայական օրացույցի ամենից տխուր հիշատակության օրերից մեկը, որը նվիվրած է Երուսաղեմի առաջին եւ երկրորդ տաճարների ավերմանը։
Բաց մի թողեք
«Պետք է այրել Կրեմլը»․ Ով է Թրամփի դեմ նոր մահափորձ կազմակերպողը․ Լուսանկար
Բողոքի ակցիա` Վրաստանում. ցուցարարները «դավաճանական» են համարում Իվանիշվիլիի խոսքերը
Կրկին մահափո՞րձ․ կրակոցներ Դոնալդ Թրամփի գտնվելու վայրի մոտ