Օգոստոսի 6-ին՝ ժամը 01:41-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել լուսավորության սյանը, այնուհետև ճամփեզրի ծառերին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Հ․ Փ․-ն (ծնված 1997 թ.), Հ․ Ա․-ն (ծնված 2000 թ.), Տ․ Ղ․-ն (ծնված 1998 թ.) և Գ․ Ղ-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Տ. Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, կատարել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպումը։
Բաց մի թողեք
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
Էջմիածնի տոնին ու արդեն հայտարարված ուխտագնացությանն ընդառաջ քաղաքային իշխանությունը այսօրվանից փակել է Էջմիածնի կենտրոնը
Ընդդիմադիրներին բերման էին ենթարկում, որպեսզի չդիմավորեն Նիկոլ Փաշինյանին