Վաշինգտոնը և ԱՄՆ դաշնակիցները ուղիղ ուղերձ են հղել Իսրայելին և Իրանին, որ ոչ ոք չպետք է գնա էսկալացիայի ճանապարհով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Շարունակում ենք ինտենսիվ աշխատել Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու և հակամարտության տարածումը կանխելու ուղղությամբ: Վերջին օրերին մշտական կապի մեջ ենք եղել տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս գտնվող գործընկերների հետ», – նշել է դիվանագետը:
Միաժամանակ Բլինքենն ընդգծել է, որ Իսրայելի և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի անվտանգությունն ապահովելու ԱՄՆ պատրաստակամությունն անսասան է։
«Հետագա հարձակումները հղի են վտանգավոր հետևանքներով, որոնք ոչ ոք չի կարող կանխատեսել կամ լիովին վերահսկել», – հայտնել է պետքարտուղարը։
Բաց մի թողեք
3 ադրբեջանցու Չեչնիայում ձերբակալել և բռնի ուղարկել են ռազմական գոտի. Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
«Պետք է այրել Կրեմլը»․ Ով է Թրամփի դեմ նոր մահափորձ կազմակերպողը․ Լուսանկար
Բողոքի ակցիա` Վրաստանում. ցուցարարները «դավաճանական» են համարում Իվանիշվիլիի խոսքերը