Այսօր՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 09:50-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճնի կամուրջ տանող հատվածում՝ Արզնու խճուղում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Գեղամ Հայրապետյանի վարած «Nissan Tida» և 55-ամյա Ռուբեն Գրիգորյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ բախման արդյուքնում «ԳԱԶ 3110»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Բաց մի թողեք
Մեքենան բախվել է հողաթմբին, ապա հայտնվել հաստաբուն ծառի վրա. վիրավորը հատուկ տեխնիկայի օգնությամբ է դուրս բերվել․ Լուսանկար
Խաչվերաց կամ Սբխեչ. ինչ տոն է այն և երբ է այս տարի
Աշխարհի 60 երկրի 150 երիտասարդ պատգամավոր կհավաքվի Հայաստանում