Ամառային արձակուրդներից հետո հինգշաբթի օրը իշխող ուժը հավաք է անցկացրել՝ նախաձեռնող խմբի նիստ, որին ներկա է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Քննարկել են Գնել Սանոսյանի գործունեությունը՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աշխատանքը։
Մինչ արձակուրդն էլ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած առողջապահության ոլորտն էր ՔՊ քննարկման օրակարգում:
Մեզ պատմեցին, որ ի տարբերություն առողջապահության նախարարի, Սանոսյանի նկատմամբ ՔՊ-ում հիստերիկ դրսեւորումներ չեն գրանցվել։
Հիմնական դժգոհությունը եղել է ասֆալտի որակի հետ կապված: ՔՊ-ականները նախարարից պարզաբանումներ են պահանջել՝ ինչո՞ւ է նոր սարքած ասֆալտի կյանքը մի քանի ամիս տեւում, Սանոսյանը մեղքը բարդել է որակի լաբորատորիաների բացակայության փաստի վրա, խոստացել է՝ առաջիկայում նման լաբորատորիաներ կհիմնվեն, որոնք կվերահսկեն ասֆալտի հումքի որակը։
Դժգոհություն են արտահայտել նաեւ մարզային տրանսպորտի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը Սանոսյանին փոխանցել է մարզերի բնակիչների՝ իրեն ուղղված բողոքները հաճախակի դարձած հոսանքազրկումների վերաբերյալ։
Սանոսյանը սրա տակից էլ է դուրս եկել, ասել է, որ կայանները հին են, մաշված, նախկինում գրեթե չեն փոխվել, դրանք ամբողջությամբ փոխելու ենթակա են, բայց ծավալներն այնքան մեծ են, որ օրական պլանը կիսով չափ է կատարվում:
Փոխարենը աչքալուսանք է տվել, որ Հայաստանում արեւային կայանների աշխատանքի արդյունքում այս տարի Ռուսաստանից 10 տոկոսով քիչ գազ ենք ներմուծել։
Ի դեպ, ըստ մեր աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը նիստին անտրամադիր է եղել, հոգնած եւ գրեթե չի շփվել թիմակիցների հետ։
Բաց մի թողեք
Հայկական Կարմիր խաչը նոր նախագահ ունի. ընկերության ներսում եղած «աղմուկը», սակայն, չի դադարել
Դիրքապահները փորձել են «կայֆ» ստանալ և հիվանդանոց են ընկել
5-րդ բանակային կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. Լուսանկար