Օգոստոսի 17-ին, ժամը 21։46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ) և շրջվել մոտակա ձորակը. տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն, դուրս բերել ձորակից և տեղափոխել ավտոքարշակի վրա:
Բաց մի թողեք
Մեքենան բախվել է հողաթմբին, ապա հայտնվել հաստաբուն ծառի վրա. վիրավորը հատուկ տեխնիկայի օգնությամբ է դուրս բերվել․ Լուսանկար
Խաչվերաց կամ Սբխեչ. ինչ տոն է այն և երբ է այս տարի
Աշխարհի 60 երկրի 150 երիտասարդ պատգամավոր կհավաքվի Հայաստանում