16/09/2024

ՌԴ-ն Դոնբասից ստորաբաժանումներ է տեղափոխել Կուրսկ, սակայն դա բավարար չէ ուկրաինական հարձակումը հետ մղելու համար. WSJ

Ռուսաստանի Դաշնությունը Դոնբասից ստորաբաժանումներ է տեղափոխել Կուրսկի շրջան, սակայն դա բավարար չէ ուկրաինական հարձակումը հետ մղելու համար:

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, Դոնեցկի շրջանի ռազմաճակատից մոտ 5000 ռուս զինվոր է հեռացվել և տեղափոխվել Կուրսկի շրջան։ Սակայն, ըստ հրապարակման. Ուկրաինայի զինված ուժերին հաջողությամբ դիմակայելու համար անհրաժեշտ է առնվազն 20000 զինվորական։

Ըստ WSJ-ի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գործողության համար ուկրաինական ուժերը մասամբ օգտագործել են պատրաստված ռեզերվներ, մինչդեռ հարձակմանը մասնակցում է Ուկրաինայի զինված ուժերի մոտ 6000 զինվոր, ևս մոտ 4000-ը թիկունքում աջակցություն է ցուցաբերում Սումիի շրջանում։