Tesla-ի սեփականատեր, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ինքը Cybertruck էլեկտրական պիկապ է նվիրել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին։
Նման ենթադրություններ առաջացել են Կադիրովի հրապարակած համապատասխան մեքենայի տեսանյութի և դրա համար Մասկին երախտագիտության խոսքերի ֆոնին։
X-ի օգտատերերից մեկը հարց է տվել, թե ինչու է գործարարը ելույթ ունենում Վեսթ Փոյնթում գտնվող ԱՄՆ ռազմական ակադեմիայում, եթե նա «ռազմական պատրաստի մեքենաներ է մատակարարում ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող երկրին և «բացահայտ աշխատում ԱՄՆ-ի դեմ»:
«Դուք լուրջ այնքան հետամնաց եք, որ կարծում եք, որ ես Cybertruck եմ տվե՞լ ռուս գեներալին: Եվս մեկ օրինակ, թե որքան խաբուսիկ են ավանդական լրատվամիջոցները»,- ի պատասխան գրել է Մասկը:
Կադիրովը օգոստոսի 17-ին հրապարակել է Cybertruck-ի հետ տեսանյութը, որի բեռնախցիկում տեղադրված է գնդացիր։ Նա էլեկտրական պիկապի բնութագրերը գերազանց է անվանել և խոստացել այն ուղարկել Ուկրաինայում ռազմական ՌԴ հատուկ գործողության գոտի, որտեղ մեքենան «համապատասխան պայմաններում պահանջարկ կունենա»։
Չեչնիայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մասկին էլեկտրական պիկապի համար և հրավիրել նրան այցելել Գրոզնի։ «Ես քեզ կընդունեմ որպես իմ ամենաթանկ հյուրի։ Չեմ կարծում, որ մեր ՌԴ ԱԳՆ-ն դեմ կլինի նման ուղևորությանը»,- գրել է նա։
Բաց մի թողեք
Ռուսաստանից մեկ տարվա ընթացքում ավելի քան 2 միլիոն միգրանտ է մեկնել. DW
Քամալա Հարիսը ընտրողների աջակցությամբ երկու տոկոսային կետով առաջ է
Լիբանանում հաղորդակցության սարքերի նոր պայթյունների հետևանքով 20 մարդ է զոհվել