Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով 17 մարդ է զոհվել, ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայություններից։
«Վերջին տվյալներով՝ ուկրաինական զինված ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է 17 մարդ, ավելի քան 140 տուժածներից 75-ը հոսպիտալացվել են, այդ թվում՝ 4 երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նշենք՝ Կուրսկի շրջանում մարտերը շարունակվում են, ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ուժերի առաջընթացը կանխելու մասին: Բելգորոդի շրջանում ևս լարվածությունը պահպանվում է:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերն այժմ վերահսկում են ռուսական 92 բնակավայր՝ 1250 քառակուսի կիլոմետր տարածքով։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն ուժեղացնում է դիրքերը և ռուս զինվորականների գերեվարում՝ հետագայում նրանց ուկրաինացի ռազմագերիների հետ փոխանակելու համար: Զելենսկին հավելել է, որ փոխանակման ֆոնդի համալրումը Կուրսկի շրջանում ուկրաինական գործողության նպատակներից մեկն է:
Ռուսական ուժերն էլ օդային հարված են հասցրել Կիևին: Ուկրաինայի զինված ուժերի տվյալով՝ խոցվել է երեք հրթիռ և 25 անօդաչու թռչող սարք: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Բաց մի թողեք
Ալիևը խոսել է Իրանի հետ «շատ բարձր» մակարդակի մասին
Ուկրաինան երրորդ օրն անընդմեջ հարվածում է Մոսկվային` ԱԹՍ-ներով
Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան