16/09/2024

28-ամյա վարորդը մեքենայով կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսացույցը և բախվել նորատունկ ծառին․ Լուսանկար

Օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում․

ժամը 09։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Գևորգ Վարդանյանը իր վարած «Mercedes GLS» մակնիշի «55 AV 055» համարանիշի ավտոմեքենայով Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող լուսացույցին, կոտրել այն և բախվել նորատունկ ծառին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայրում վարորդը հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։

Պարեկները պարզել են, որ «Volkswagen»-ը վարել է Երևանի բնակիչ 52-ամյա Մարիաննա Գալստյանը։

«Mercedes GLS»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննություն, եղել է սթափ։

May be an image of 2 people, car and text