Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Մոսկվայի քաղաքային ոստիկանության մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում են, որ շաբաթավերջին ոստիկանական ռեյդերից հետո մի քանի տասնյակ աշխատանքային միգրանտներ պաշտոնապես կանչվել են զինկոմիսարիատներ:
Ոստիկանության գործողություններն անցկացվել են անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու և պարզելու՝ արդյոք նախկին խորհրդային հանրապետություններից Ռուսաստան ժամանած և քաղաքացիություն ձեռք բերած քաղաքացիները ենթարկվում են վերջերս ընդունված օրենքին, որը պարտավորեցնում է նոր ռուսական անձնագիր ունեցողներին զինվորական գրանցում անցնել:
Հաղորդվում է, որ որոշ ձերբակալված աշխատանքային միգրանտներ բռնի ուժով տարվում են զինկոմիսարիատներ, որտեղ նրանց ստիպում են պայմանագրեր կնքել՝ Ուկրաինա մեկնելու համար։
Բաց մի թողեք
Ռուսաստանից մեկ տարվա ընթացքում ավելի քան 2 միլիոն միգրանտ է մեկնել. DW
Բաքվի արձագանքը ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությանը
Քամալա Հարիսը ընտրողների աջակցությամբ երկու տոկոսային կետով առաջ է