20/09/2024

Իրանի նախկին նախագահ Ռայիսիի ուղղաթիռի վթարի հետաքննությունն ավարտվել է. Fars

Իրանում պարզել են երկրի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման վերջնական պատճառը։

Այն կործանվել է եղանակային պայմանների պատճառով, հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի հետախուզական ծառայությունների աղբյուրին։

«Անվտանգության և հետախուզական ծառայություններն ավարտել են մանրամասն հետաքննությունը։ Վստահություն կա, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է»,- ասել են գործակալությանը։

Ուղղաթիռը չի կարողացել հավաքել անհրաժեշտ բարձրություն և վատ տեսանելիության պատճառով բախվել է սարին: Դա տեղի է ունեցել ուղղաթիռում ուղևորների թույլատրելի թվի գերազանցման պատճառով:

Գործի քննության ընթացքում հարցաքննվել է 30 հազար մարդ։ Ոչինչ չի վկայում մարդկային գործոնի առկայության մասին, գրում է գործակալությունը։

Նախագահ Էբրահիմ Ռաիսիին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր կիրակի օրը՝ մայիսի 19-ին, Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում՝ լեռնային և անտառապատ տարածքում։

Վթարի վայրը գտնվել է երկուշաբթի օրը։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին հինգշաբթի օրը հուղարկավորել են իր հայրենի Մաշհադում։