«Քաղպայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով օրեր անց մեկնելու է Մոսկվա՝ ստանձնելու Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը, հրաժեշտի արարողակարգի մեջ է։ Նա այցելում, հանդիպում է տարբեր մարդկանց։
«Հրապարակը» գրում է․ Մտադիր է նաեւ մեծ շուքով նշել իր՝ դեսպան նշանակվելու եւ Մոսկվա մեկնելու իրադարձությունը, հայավարի ասած՝ «մաղարիչ» անել ծանոթ-բարեկամներին։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս» ռեստորանում նա այսօր մեծ միջոցառում է կազմակերպել եւ մեծ թվով մարդկանց հրավիրել։
Մեզ ասացին, սակայն, որ ՔՊ-ից հաշված մարդկանց է հրավիրել այդ խնջույքին, ինչը թիմում բուռն քննարկումների առիթ է դարձել։ Եղել են մարդիկ, որ դժգոհել են, թե՝ «մեզնով դեսպան դարձավ, հիմա մեզ հաշվի չի առնում»։
Բաց մի թողեք
Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու իշխանությանը․ Բեգլարյան
Միրզոյանն ու իր «աջակիցները»
Հերթական փորձանքը ՀՀ կառավարության կողմից