Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցի կանգառներից մեկը Մասիս քաղաքն էր, որի քաղաքապետ, ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանն այցելության պահին ներկա չէր․ վարչապետին ուղեկցում էր քաղաքապետի տեղակալ Նորայր Հակոբյանը։
«Հրապարակը» գրում է․ Ասացին, որ Համբարձումյանը գտնվել է արձակուրդում, վերադարձել է երեկ երեկոյան՝ Փաշինյանի այցից հետո։ Ի դեպ, 2021-ից սկսած՝ Համբարձումյանն անհետանում է վարչապետի կամ այլ բարձրաստիճան անձանց այցելության պահին։
Մասիսի քաղաքապետը մեզ հետ զրույցում հաստատեց, որ արձակուրդում է եղել․ «Մինչեւ իր գալն եմ արձակուրդ ձեւակերպել, Հայաստանից դուրս եմ եկել։ Արձակուրդում եմ օգոստոսի 13-ից։ Հատուկ որեւէ բան չեմ արել, որ Փաշինյանին չհանդիպեմ։ Ես իրենց բոլորի հետ ունեմ նորմալ, աշխատանքային հարաբերություններ»։
Բաց մի թողեք
Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու իշխանությանը․ Բեգլարյան
Միրզոյանն ու իր «աջակիցները»
Հերթական փորձանքը ՀՀ կառավարության կողմից