«Ներկայացվող ցանկը լավագույնս նկարագրում է պետության՝ դեպի որեւէ տեսանելի տեղ չշարժվող բարձրագույն մարմնի դերը եւ կշիռը հեղափոխականների օրոք։ Այսպես՝ թափուր է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը (դրա համար ով պատահի՝ լուսանկարում է նախագահին տարբեր հանգուցյալների աճյունի ֆոնին)։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Թափուր են արտաքին կապերի եւ արարողակարգի բաժինների պետերի պաշտոնները։ Թափուր են պարգեւների եւ կոչումների, ներքին աուդիտի եւ այլ բաժինների ղեկավարների պաշտոնները։
Հարցը, ըստ մեզ, ունի երկու հիմնական հավանական պատասխան` կամ «չքայլած» նախագահի համար անընդունելի են Նիկոլ Փաշինյանի հրամցրած կադրերը, եւ նրանք չեն հրամանագրվում, կամ նախագահն ինքը, չունենալով որեւէ զբաղմունք, չի կարողանում հայտնաբերել անձանց, ովքեր կհամաձայնեն աշխատել «ոչինչ չանողների հիմնարկում»:
Բաց մի թողեք
«Իմ ուժն իմ ընտանիքն է. վստահաբար, Կարենս կցանկանար, որ ուժեղ լինեմ և իր եղբորն ու քրոջը հասցնեմ իրենց նպատակներին». Կարեն Ավետիսյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. Լուսանկարներ
«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր
Նալբանդյան գյուղում երեկ օպերալիազորին սպանած եւ մի քանի ոստիկանի վիրավորած Մանուկ Մարգարյանը գյուղում հայտնի է որպես «պլանքյաշ»