20/09/2024

Վոլգոգրադի ուղղիչ գաղութի բանտարկյալները գերի են վերցրել աշխատակիցներին. ըստ տեղեկությունների՝ մեկին սպանել են

ՌԴ Վոլգոգրադի մարզի թիվ 19 գաղութում պատանդներ վերցրած բանտարկյալները պնդում են, որ ինքնաշեն պայթուցիկ սարք ունեն և սպառնում են պայթեցնել այն։ Նրանք զինված են դանակներով, մուրճով և մկրատով։

Պատանդառուներն արգելափակված են շենքի այն մասում, որտեղ տեղի է ունեցել հարձակումը և չեն կարողանում տեղաշարժվել գաղութի տարածքում։ Նրանց հետ բանակցություններ են տարվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վոլգոգրադի մարզում գտնվող խիստ անվտանգության ուղղիչ գաղութի (ԻԿ-19) մի քանի բանտարկյալներ գերի են վերցրել ուղղիչ հիմնարկի աշխատակիցներին։ Վերջին տվյալներով՝ սպանվել է FSIN-ի աշխատակիցներից մեկը։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բանտարկյալները պահանջում են ուղղաթիռ և 2 մլն դոլար։

ՌԴ քննչական կոմիտեն գործ է հարուցել պատանդ վերցնելու փաստի առթիվ:

Վոլգոգրադի մարզում գտնվող խիստ անվտանգության ուղղիչ գաղութի (ԻԿ-19) մի քանի բանտարկյալներ գերի են վերցրել ուղղիչ հիմնարկի աշխատակիցներին։ Վերջին տվյալներով՝ սպանվել է FSIN-ի աշխատակիցներից մեկը։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ բանտարկյալները կարգապահական հանձնաժողովի նիստում ձերբակալել են ուղղիչ հիմնարկի աշխատակիցներին, տեղեկությունը հաստատել են ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից։

Օպերատիվ ծառայությունների տվյալներով՝ հարձակմանը մասնակցել է առնվազն երեք բանտարկյալ, դեպքի հանգամանքները պարզվում են։

Գաղութում պատանդներին ազատելու գործողություն է իրականացվում։ Դաշնային քրեակատարողական ծառայությունը աշխատակիցներ է ուղարկել Վոլգոգրադի մարզ։

Տեղեկությունների համաձայն՝ սպանվել է ուղղիչ գաղութի մեկ աշխատակից, դաշնային պատժիչ ծառայությունը հայտնել է, որ կան տուժածներ։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բանտարկյալները պահանջում են ուղղաթիռ և 2 մլն դոլար։

ՌԴ քննչական կոմիտեն գործ է հարուցել պատանդ վերցնելու փաստի առթիվ:

IK-19 առավելագույն անվտանգության հաստատությունը գտնվում է Վոլգորադի շրջանի Սուրովիկինո քաղաքում։ Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ սահմանաչափը կազմում է ավելի քան 1,2 հազար մարդ։

Ուժայինները ներխուժել են Վոլգոգրադի մարզի թիվ 19 ուղղիչ գաղութ, որտեղ բանտարկյալները պատանդ են վերցրել մի քանի աշխատակցի․ բոլոր պատանդներն ազատ են արձակվել։

Այս մասին հաղորդում է RT ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ուժայինները չեզոքացրել են չորս բանտարկյալի։

Ռուսական տելեգրամյան ալիքները գրում են, որ հարձակումը տևել է կես ժամ, բանտարկյալներից մեկը փորձել է ակտիվացնել «մահապարտ ժիլետը»-ը, սակայն համակարգը չի աշխատել, և նրան վերացրել են հատուկ ջոկատայինները։