Նիկոլ Փաշինյանը որոշել է հիմնովին խուզել եւ խեղճացնել Ազգային անվտանգության ծառայությունը եւ արտաքին մարտահրավերներ ունեցող երկրի համար կարեւորագույն այդ կառույցը տանել մեխանիկորեն լուծարման կամ դարձնել ձեւական մի բան:
Հրապարակ թերթը գրել է․ Մենք քանիցս գրել ենք, որ Փաշինյանը հակառուսական քաղաքականության շրջանակներում մտադիր է, որքան հնարավոր է՝ լծակներից զրկել եւ ֆիկտիվ դարձնել ռուսական КГБ-ի հետ ավանդաբար մեծ կապվածություն ունեցող եւ վերջինիս ազդեցության տակ գտնվող հայկական ԱԱԾ-ն։
Հենց սրանով է պայմանավորված, որ վերջին շրջանում մեկը մյուսի հետեւից այդ ծառայությունը զրկում է կարեւոր գործառույթներից:
Նախ՝ Պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) առանձնացրեց՝ վերցնելով իր անմիջական վերահսկողության տակ, ԱԱԾ քննչական դեպարտամենտն է տեղափոխվել Արգիշտի Քյարամյանի ղեկավարած հիմնարկի՝ Քննչական կոմիտեի «տակ»: Տեղեկություններ կան նաեւ, որ ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունն են մտադիր տեղափոխել ներքին գործերի նախարարության գործառութային ոլորտ։
Իսկ օգոստոսի 23-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է Արտաքին հետախուզության ծառայությանը վերապահել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու, թույլտվություն տալու լիազորություն: Մի բան, որը մինչ այսօր ԱԱԾ-ին էր միայն վերապահված։
Օրենսդրական փոփոխության հեղինակն էլ հենց Արտաքին հետախուզության ծառայությունն է՝ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը, որը, ասում են, լուրջ հակասություններ ունի ԱԱԾ-ի հետ եւ կառավարվում է արեւմտյան կենտրոններից։ Հիշենք, որ այս կառույցը ստեղծվել է 2022թ. դեկտեմբերին։ Ծառայությունը, իր գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, ոչ միայն առնչվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին, այլ նաեւ իր իրավասության սահմաններում պետք է իրականացնի նման տեղեկությունների պահպանություն եւ պաշտպանություն։
Սակայն օրենքում առաջարկում են փոփոխություն անել եւ Արտաքին հետախուզության ծառայությանը վերապահել նաեւ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու, թույլտվություն տալու լիազորությունը։ «Սահմանել, որ Ծառայության գործունեության բնագավառում գաղտնիության ռեժիմի պահպանման, հնարավոր խախտումների բացահայտման կանխման նպատակով միջգերատեսչական հսկողություն կարող է իրականացվել Արտաքին հետախուզության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում եւ ծավալներով, Ծառայությանը վերապահել լիազորություններ իր գործունեության բնագավառում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ սույն օրենքի 21-րդ եւ 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական՝ օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ»,- ասված է նախագծում։
Բաց մի թողեք
«Իմ ուժն իմ ընտանիքն է. վստահաբար, Կարենս կցանկանար, որ ուժեղ լինեմ և իր եղբորն ու քրոջը հասցնեմ իրենց նպատակներին». Կարեն Ավետիսյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. Լուսանկարներ
«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր
Նալբանդյան գյուղում երեկ օպերալիազորին սպանած եւ մի քանի ոստիկանի վիրավորած Մանուկ Մարգարյանը գյուղում հայտնի է որպես «պլանքյաշ»