Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 06։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել:






Բաց մի թողեք
Հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու առաջարկ չի եղել, եղել է առաջարկ հանձնելու 5 շրջանները
Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ ստորաբաժանումները ծառայություն կիրականացնեն արտակարգ ռեժիմով. Տեսանյութ
Վերջին դատաստանը. Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր գրառում է արել