«Մեր ուղերձն Իրանին անփոփոխ է և այդպես էլ կմնա։ Նախ՝ մենք կոչ ենք անում չանել դա (հարվածն Իսրայելին): Լարվածությունը մեծացնելու պատճառ չկա: Տարածաշրջանային պատերազմ սկսելու որևէ պատճառ չկա: Եվ բացի այդ՝ մենք մտադիր ենք պատրաստվել անհրաժեշտության դեպքում պաշտպանել Իսրայելին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Քիրբին։
Ինչպես նշել է Քիրբին, Վաշինգտոնը վստահ է, որ Իրանը պատրաստ է հարձակվել, եթե ցանկանա: Նրա խոսքով, հենց դա է պատճառը, որ ԱՄՆ-ն ուժեղացրել է իր ներկայությունը տարածաշրջանում։
U.S. News-ը, վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հայտարարությունը, օգոստոսի 26-ին հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել աջակցել Իսրայելի պաշտպանությանը։ Նշվում է, որ Պենտագոնի ղեկավարը զրուցել է իր իսրայելցի գործընկերոջ հետ։
Օգոստոսի 14-ին էլ Reuters-ը, վկայակոչելով իրանցի երեք պաշտոնյայի, գրել էր, որ Իրանի իշխանությունները համաձայն են հետաձգել Իսրայելի վրա հարձակումը միայն այն դեպքում, եթե Գազայի հատվածում հրադադար լինի։ Ավելի ուշ՝ օգոստոսի 16-ին, հաղորդվեց, որ ԱՄՆ-ի զինուժը իր ռեսուրսների զգալի մասը տեղակայել է Մերձավոր Արևելքում՝ որպես կանխարգելիչ միջոց, եթե Իրանը առանց նախազգուշացման հարձակվի Իսրայելի վրա։
Բաց մի թողեք
«Պետք է այրել Կրեմլը»․ Ով է Թրամփի դեմ նոր մահափորձ կազմակերպողը․ Լուսանկար
Բողոքի ակցիա` Վրաստանում. ցուցարարները «դավաճանական» են համարում Իվանիշվիլիի խոսքերը
Կրկին մահափո՞րձ․ կրակոցներ Դոնալդ Թրամփի գտնվելու վայրի մոտ