Երեկ Դիլիջանում ավարտվեց դեսպանների աշխատաժողովը, որի մեկնարկին մասնակցել էին նաեւ ՀՀ վարչապետը, նախագահը, փոխվարչապետները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տեղեկատվություն գրեթե չտրամադրվեց, միայն ՀՀ նախագահի ելույթը տեղադրվեց: Մեզ պատմեցին, որ վարչապետն ուղղակի նվաստացրել է 50-ից ավելի դիվանագետներին, որոնց աշխարհի բոլոր անկյուններից կանչել բերել էին Հայաստան:
Քամահրական ու կոպիտ լեքսիկոնով իր վիճելի ու կիսագրագետ մտքերն է արտահայտել, համարյա ուլտիմատում տվել, թե` դուք իմ ու ԱԳՆ-ի աշխատողներն եք, պարտավոր եք աշակերտի նման կատարել հրահանգները, եթե իմ բռնած գծի հետ համաձայն չեք, դիմում գրեք: Թեեւ պարզ չէ, թե ինչ քաղաքական գիծ է առաջ տանում, բայց մի քանի հոգի համարձակվել են խիստ մեղմորեն կարծիք հայտնել, ինչը չի լսվել: Տեղեկացանք նաեւ, որ դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են սպասվում, հիմնականում` ռոտացիաներ:
Մեզ հասած տեղեկություններով՝ քննարկվում է Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում դեսպանների փոխատեղումների հարցը: Խոսրով Հարությունյանի փեսային` Արմեն Պապիկյանին, Ավստրիայից կտեղափոխեն Ստրասբուրգ` ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանին կտանեն Փարիզ, Ֆրանսիայում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, հավանաբար, կմեկնի Շվեյցարիա` Ժնեւ, ՄԱԿ-ում ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը կտեղափոխվի Վիեննա: Ռոտացիա է սպասվում նաեւ արաբական երկրներում պաշտոնավարող դեսպանների շրջանում:
Բաց մի թողեք
«Իմ ուժն իմ ընտանիքն է. վստահաբար, Կարենս կցանկանար, որ ուժեղ լինեմ և իր եղբորն ու քրոջը հասցնեմ իրենց նպատակներին». Կարեն Ավետիսյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. Լուսանկարներ
«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր
Նալբանդյան գյուղում երեկ օպերալիազորին սպանած եւ մի քանի ոստիկանի վիրավորած Մանուկ Մարգարյանը գյուղում հայտնի է որպես «պլանքյաշ»