Արցախի օրվա` սեպտեմբերի 2-ի միջոցառման համար դահլիճ գտնելը, պարզվել է, Երեւանում անհնարին է` բոլորը մերժել են, եւ ՀՅԴ-ն ստիպված է եղել վերցնել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի դահլիճը, որտեղ մոտ 1400 մարդ են հրավիրել:
«Հրապարակը» գրում է․ Արցախի անկախության հռչակագրի ընդունմանը նվիրված այս մասշտաբային միջոցառմամբ փորձելու են ցույց տալ, որ Արցախի էջը փակված չէ։
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենից` Կարեն Ղազարյանից էին մերժում ստացել, ապա՝ «Դվին» հյուրանոցային համալիրի սեփականատեր, Ռուսաստանից Հայաստան ժամանած Արտակ Թովմասյանից:
Պարզ է, որ որոշումն այս անձինք չեն կայացրել, այլ՝ իշխանությունը, որն Արցախը հանձնելուց հետո ամեն ինչ անում է «Արցախ» բառն իսպառ ջնջելու համար: Միջոցառման կազմակերպիչներն Արցախին նվիրված կարճամետրաժ ֆիլմ են նկարել, ելույթներ նախապատրաստել։ Հրավիրված են Արցախի բոլոր պատգամավորները, նախագահը, կառավարության անդամները: Արցախի անունից ելույթի խոսքով հանդես կգան ԱԺ եւ ԱՀ նախագահները։
Բաց մի թողեք
«Իմ ուժն իմ ընտանիքն է. վստահաբար, Կարենս կցանկանար, որ ուժեղ լինեմ և իր եղբորն ու քրոջը հասցնեմ իրենց նպատակներին». Կարեն Ավետիսյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. Լուսանկարներ
«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր
Նալբանդյան գյուղում երեկ օպերալիազորին սպանած եւ մի քանի ոստիկանի վիրավորած Մանուկ Մարգարյանը գյուղում հայտնի է որպես «պլանքյաշ»