Մեր տեղեկություններով, առաջիկայում Հայաստանում նոր նախաձեռնություն է ստեղծվելու:
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախաձեռնողը Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն է, իսկ նախաձեռնությունը կունենա «Հայաստանը ես եմ» անունը:
Նախաձեռնության գործունեության մեկնարկի մասին, մեր տեղեկություններով, կհայտարարվի սեպտեմբերի սկզբին: Նախաձեռնության մասին իրազեկ մեր զրուցակիցը նշեց, որ այն իր առջև մի քանի էական խնդիր է դնելու՝ աշխատավորների աշխատանքային իրավունքների պաշտպանություն, աջակցություն բիզնեսին, երիտասարդության համար մասնագիտական կողմնորոշում, ներդրումների ներգրավման գործառույթներ և այլն:
Նման նախաձեռնությունները Հայաստանում, որպես կանոն, ի վերջո, վերածվում են քաղաքական միավորի՝ կա՛մ կուսակցության տեքսով, կա՛մ որևէ քաղաքական ուժի հետ դաշինքի: Թե ինչ զարգացում և հեռանկար կունենա «Աուդիտորների պալատի» նախագահի նախաձեռնությունը, պարզել չհաջողվեց:
Մեր տեղեկություններով, նախաձեռնողները ևս այս առումով դեռևս վերջնական որոշում չունեն:
Բաց մի թողեք
Իշխանությունների հերթական խայտառակությունը. չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվել. Լուսանկար
Իրավիճակը Արցախի էթնիկ զտումից ու զավթումից մեկ տարի անց
Ոսկու գողություն, կնոջ առեւանգում, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստներով