Օգոստոսի 29-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, մասնավորեցվեցին «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը։ «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն պարտավորվել է 5 տարում ստադիոնում 1 մլրդ 200 մլն դրամ ներդնել:
«Հրապարակը» գրում է․ Նույն ընկերությանը՝ 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրվեցին նաեւ Ավան, Աճառյան փողոց 20/4 հասցեի շինությունները, որտեղ ընկերությունը, «Յուվենտուս» ակումբի հետ, կհիմնի ֆուտբոլային ակադեմիա։ Սա Ռուբեն Հայրապետյանի կառուցած ֆուտբոլի ակադեմիան է:
Իսկ «Հրազդան» ստադիոնը դեռ 2000-ականներից վարձակալել էր ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, 2004 թ․ հուլիսի 22-ի որոշմամբ՝ ուղղակի վաճառքի ձեւով այն օտարվել է վարձակալին: Վաճառքի գինը՝ 87 մլն 520 հազար դրամ:
Տարեսկզբին դատախազությունը հայտնեց, թե պարզել է, որ մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից 200 անգամ ցածր գնով. Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ սկսվեց՝ Քրօր․ 441-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը) եւ 445-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։
Մինչդեռ Աշոտ Աղաբաբյանը երեկ պնդում էր, որ ստադիոնն իր սեփականությունն է, ինքը ոչ մեկին չի վաճառել եւ տեղյակ չէ, թե ինչի մասին է կառավարության որոշումը․ «Ուզում են խլե՞լ, ուզում եմ հասկանալ` ի՞նչ հիմքով են մասնավորեցնում, եթե ես 30 տարի հարկ եմ վճարել՝ ամսական 40 միլիոն, տարեկան համարյա 600 միլիոն, էդ ո՞նց են սեփականացնում»: Հարցրինք` ինչ-որ բա՞ն եք պատրաստվում անել։
«Ի՞նչ կարող եմ անել, կառավարությունն էսօր ինչ ուզում, անում է»։ Հանձնելո՞ւ եք Ձեր սեփականությունը։ «Դե, հիմի կտամ, թե կգնամ միջազգային` կդատվեմ, չգիտեմ… ո՞նց կլինի ըտենց՝ խլեն մարդու սեփականությունը»: Խոսակցություններ կան, որ նոր վարձակալը «Վիվառո» ընկերության հետ առնչություններ ունի։
Բաց մի թողեք
Հայկական Կարմիր խաչը նոր նախագահ ունի. ընկերության ներսում եղած «աղմուկը», սակայն, չի դադարել
Դիրքապահները փորձել են «կայֆ» ստանալ և հիվանդանոց են ընկել
5-րդ բանակային կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. Լուսանկար