Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում ուժի մեջ մտնող նոր կարգավորումներին ընդառաջ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող տնտեսվարողներից մի քանիսն արդեն միացել են ՊԵԿ էլեկտրոնային համակարգին:
Պարզեցված ընթացակարգով ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառելու նպատակով՝ օգոստոսի 30-ի դրությամբ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից առցանց եղանակով ՊԵԿ արդեն իսկ ներկայացվել է շուրջ 1000 անձանց վերաբերյալ տեղեկատվություն։ Որոշ հարթակների կողմից նաև գեներացվել են տաքսի ծառայությունների մատուցման փորձնական էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ։
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ անհատ տաքսի վարորդների համար ՊԵԿ-ի կողմից մշակված համակարգի բջջային հավելվածները պատրաստ են, թողարկված են իրական միջավայրում և ներկայացվել են Apple և Google կազմակերպություններին՝ App Store-ում և Play Store-ում հավելվածները տեղադրելու և կիրառողներին հասանելի դարձնելու նպատակով։
Բաց մի թողեք
Բաքվի արձագանքը ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությանը
Կոնկրետ ինչ խնդրի եք բախվել՝ էլեկտրամատակարարման հետ կապված. Հայկ Կոնջորյանը կարծիքներ է հարցնում քաղաքացիներից
Լոռիում և Տավուշում հեղեղումներից վնասված մեքենաների տերերը փոխհատուցում կստանան․ մանրամասներ գումարի մասին