ՆԳՆ ոստիկանությունը օգոստոսի 29-ին մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված են եղել քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, ոստիկանության զորքերի ծառայողներ և պարեկներ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Ուժեղացված ծառայությունը մեկնարկեց ոստիկանթյան պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրահանգավորմամբ։
Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 595 տրանսպորտային միջոց, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 5 մեքենա։ Տարբեր կասկածանքներով ձերբակալվել և բաժիններ է տեղափոխվել 37 անձ, նաև բաժին է ներկայացվել 1 անձ։
Միջոցառման ընթացքում հայտնաբերվել են հրացան, նռնակ, 2 ինքնաձիգ, 2 գազային ատրճանակ, 10 սառը զենք։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 16 դեպք։
Ծառայության ընթացքում իրավապահները հայտնաբերել են երկու հետախուզվողի, որոնցից մեկը՝ խուլիգանության և ապօրինի զենք պահելու, կրելու, մյուսը՝ կասեցված վարորդական իրավունքի վկայականով վարելու մեղադրանքով:
Ուժեղացված ծառայությունները պարբերական են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 29-ի ուշ երեկոյան Երևանում ուժեղացված ծառայություն էր իրականացվել:
Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին մանրամասներ էին փոխանցել գիշերային ծառայությունից:
Բաց մի թողեք
ՊՊԾ պետն ու տեղակալն իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել և ոչ միայն. մանրամասներ
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով ԼՂ բնիկ բնակիչները ստիպված լքեցին սեփական բնակավայրերը. ԱԳՆ
Նախկինում 96% ռազմատեխնիկական համագործակցություն կար ՌԴ հետ, այժմ 10-ից ցածր է, ինչը մեր հաջողությունն է. Գրիգորյան