Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի մեկին այցելելու է Կիրանց գյուղ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Կիրանցի բնակիչները մեզ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է գյուղի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոցի բացմանը, որը Փաշինյանի իշխանության օրոք դարձել է սահմանամերձ եւ թշնամու կողմից մոտ դիտարկելի: Գյուղի բնակիչներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեցին, որ գյուղում 5 առաջին դասարանցի կա, որոնց մի մասը դպրոց չի հաճախելու հայրենի գյուղում, քանի որ ծնողները խիստ մտահոգ են. դպրոցը նոր գծված սահմանից ընդամենը 40-50 մետր հեռավորության վրա է ու ադրբեջանցի սահմանապահների թիրախում:
Փաշինյանը, սակայն, գնալու է իր քաղաքական դիվիդենտները շահելու, թե դպրոցի բացման է մասնակցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե հարկ լինի, բնակիչներից ներողություն խնդրելով՝ Կիրանցում նոր դպրոց կկառուցեն. «Մենք պատրաստ ենք անվտանգության հավելյալ միջոցներ գործադրել նոր դպրոցը շահագործելու համար, բայց եթե հավելյալ անվտանգային միջոցներից հետո էլ տեղի բնակիչները հարմար չգտնեն երեխաներին այդ դպրոց ուղարկել, մենք պատրաստ ենք կառուցել նոր դպրոց, իսկ այդ շենքը ծառայեցնել այլ նպատակի»:
Հիշեցնենք նաեւ, որ նույն դպրոցի մասին «Հանրային» հեռուստաընկերության եթերում խոսելով՝ Փաշինյանը հայտարարել էր, թե անվտանգության նկատառումներից ելնելով՝ ծառ կտնկեն դպրոցի տարածքում»:
Բաց մի թողեք
Իշխանությունների հերթական խայտառակությունը. չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվել. Լուսանկար
Իրավիճակը Արցախի էթնիկ զտումից ու զավթումից մեկ տարի անց
Ոսկու գողություն, կնոջ առեւանգում, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստներով