16/09/2024

Ուկրաինան արդեն հասնում է Մոսկվա՝ այս գիշեր գրոհել են մայրաքաղաքի վրա

ՀՕՊ համակարգը մեկ գիշերվա ընթացքում խոցել է ուկրաինական ինքնաթիռային տիպի 158 ԱԹՍ՝ Ռուսաստանի 15 շրջանների երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։

«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցները ոչնչացրել և որսացել են 158 ուկրաինական ինքնաթիռային տիպի ԱԹՍ»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ ՊՆ-ում հստակեցրել են, որ Կուրսկի մարզի տարածքում գիշերային ժամերին որսացել և ոչնչացրել են 46 ԱԹՍ, Բրյանսկի մարզի տարածքում՝ 34, Վորոնեժի մարզի տարածքում՝ 28, Բելգորոդի մարզի տարածքում՝ 14, ութը՝ Ռյազանի մարզի տարածքում, երկուսը՝ Մոսկվայի տարածքում, յոթը՝ Մոսկվայի մարզում, հինգը՝ Կալուգայի մարզի տարածքում, չորսը՝ Լիպեցկի մարզի տարածքում, երեքը՝ Տուլայի մարզի տարածքում, երկուական ԱԹՍ՝ Տամբովի և Սմոլենսկի մարզերի տարածքում, մեկը՝ Օրյոլի, Տվերի և Իվանովոյի մարզերի տարածքների վրա: