2024 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում ՀՀ-ից արտահանվել է համապատասխանաբար 18 832.1 և 15 458.2 տոննա կոնյակ, իսկ նախորդ տարի՝ 81 766.9 տոննա։
Հիշյալ տվյալները Վիճակագրական կոմիտեի՝ օրերս հրապարակած «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024 թվական հունվար-հունիս» հրապարակումից է։ Նախորդ մի քանի տարիների ցուցանիշները համեմատելով՝ արձանագրում ենք կոնյակի արտահանման աճ։ Մասնավորապես 2019-ին ոգելից այդ խմիչքի արտահանումը կազմել է 67 107.8 տոննա, 2020-ին՝ 66 252.6 տոննա, 2021-ին՝ 76 113.1 տոննա, 2022-ին՝ 82 050.6 տոննա։
Հաշվետու ժամանակաշրջաններում (2019-ից սկսած) աճել են նաև գինու և հանքային ջրերի արտահանման ցուցանիշները։ Մասնավորապես 2024 թ. առաջին և երկրորդ եռամսյակներում արտահանվել է համապատասխանաբար 2 031.8 և 1 617.8 գինի, իսկ նախորդ տարի՝ 7 808.8 տոննա։ 2022-ին էլ՝ 8 700.2 տոննա, 2021-ին՝ 5 404.0, 2020-ին՝ 4 509.2, 2019-ին՝ 4 781.8։
Հանքային ջրերի դեպքում էլ ցուցանիշներն այսպիսին են՝ 2019-ին արտահանվել է 21 763.2 տոննա, 2020-ին՝ 25 246.0, 2021-ին՝ 30 793.2, 2022-ին՝ 28 105.7, 2023-ին՝ 35 756.8 տոննա։ 2024 թ. առաջին և երկրորդ եռամսյակներում արտահանումը կազմել է 11 329.7 և 10 511.8 տոննա։
Նշենք, որ պարենային մեկ այլ ապրանքի՝ մասնավորապես պանրի արտահանումը, համեմատելով տարեթվերի ցուցանիշները, նվազել է. 2019-ին արտահանվել է 2 155.2, 2020-ին՝ 2 907.6, 2021-ին՝ 3 091.8, 2022-ին՝ 1 879.3, 2023-ին էլ՝ 1 331.2 տոննա։ Այս ապրանքի գծով արտահանումը ս.թ. առաջին եռամսյակում կազմել է 446.5, իսկ երկրորդ կիսամյակում՝ 499.1 տոննա։ Ձվի արտահանման գծով նույնպես ՎԿ-ն նվազում է արձանագրել՝ 2019-ին արտահանվել է 1,6 տոննա ձու, 2020-ին՝ մի քանի անգամ ավելի՝ 251.0 տոննա, 2021-ին, նկատենք, պարենային այս մթերքը չի արտահանվել, իսկ 2022 և 2023 թվականներին արտահանվել է համապատասխանաբար 132.9 և 164.0 տոննա։ Ձու չի արտահանվել նաև այս տարվա երկրորդ եռամսյակում, իսկ առաջին եռամսյակում՝ 39.6 տոննա։
Այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում էլ արտահանվել է համապատասխանաբար 14 438.0 և 23 604.5 տոննա միրգ։ 2021-ին արտահանման ամենամեծ ցուցիչն է արձանագրվել՝ 109 371.1 տոննա, 2022-ին՝ 102 437.9 տոննա։ 2023-ին էլ արտահանվել է ավելի քիչ՝ 93 774.5 տոննա։ 2019-ի և 2020-ի ցուցանիշներն էլ այսպիսին են՝ 95 836.1 և 95 711.8 տոննա։
Բաց մի թողեք
Մենք ուսումնասիրել ենք ՀՀ զբոսաշրջային ներուժը դիվանագիտական կապերի ամրապնդման հարցում․ Պոլոլիկաշվիլի
Գինու զբոսաշրջությունը նպաստում է ներդրումների ներհոսքին. Գևորգ Պապոյան
Սեպտեմբերի 11-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են