Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.1 տոկոսով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում 2024 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման հաշվետվության ներկայացմանը:
«Նախորդ տարվա նույն ժամանակի համեմատությամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի անկում է գրանցվել՝ 6.1 տոկոսով: Դա հիմնականում պայմանավորված է ՌԴ-ից զբոսաշրջիկների թվի 23.6 տոկոս նվազմամբ: Փոխարենն ունենք Վրաստանից, Իրանից և Հնդկաստանից զբոսաշրջիկներ թվի աճ»,-ասաց նախարարը:
Վահե Հովհաննիսյանը հավելեց՝ թեև նախորդ տարվա նկատմամբ գրանցված նվազմանը՝ ցուցանիշները 2019 թվականից զգալիորեն ավելի են:
Բաց մի թողեք
Մենք ուսումնասիրել ենք ՀՀ զբոսաշրջային ներուժը դիվանագիտական կապերի ամրապնդման հարցում․ Պոլոլիկաշվիլի
Գինու զբոսաշրջությունը նպաստում է ներդրումների ներհոսքին. Գևորգ Պապոյան
Սեպտեմբերի 11-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են