16/09/2024

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Սարալանջ – Սարի թաղ ճանապարհին ստեղծվել են փոսեր ու լցվել կեղտաջրերով․ Լուսանկար

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին։

Ահազանգողներն ուզում են հասկանալ, թե ի վերջո անպատասխանատու որ կառույցն է, որ 2 ամսից ավելի է Սարալանջից դեպի Սարի թաղ տանող ճանապարհահատվածի «Լանջ» ռեստորանային համալիրի մոտ ավերակի վերածած փոսերը, որոնք նաև լցվում են կեղտաջրերով, վերացնելու։

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ, որոնց մի մասը հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել,ասում էին.

«Քանի ամիս է՝ այս բարձիթողի վիճակն է։ Ուր ասես դիմել ենք, սակայն ոչ մի արդյունք։ Մտածում էինք, որ գոնե ուսումնական տարվան ընդառաջ Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուրը» մարդկային վերաբերմունք կցուցաբերեն ու գոնե մեկ օր առաջ խնդիրը կլուծեն բայց «Էշ, մի՛ սատկի, գարուն կգա» վիճակն է։

Ամեն օր՝ հիմնականում գիշերային ժամերին, ավտոմեքենաներ են, որ կոտրվում են։ Ո՞վ է փոխհատուցելու այդ վնասները, երևի պատասխանատուներին դա չի հուզում։ Կարևորն ամառվա այս տապին կաբինետներում հով-զով իրենց «թափանները լցնեն»:

Խցանման մասին էլ խոսք չկա։ Եթե մի ավտոմեքենա ընկնում ու անվահեծանը կոտրում է, մի ժամ տևում է, մինչև էդ խցանումը թեթևանա։

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Սարալանջ - Սարի թաղ ճանապարհին ստեղծվել են փոսեր ու լցվել կեղտաջրերով