Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություն է տարածվում, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների են ձեռնաշղթաներով պահում։
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ արտաքսված Ադրբեջանի 21 քաղաքացիներ երեկվանից պահվում են օդանավակայանում, նրանց սնունդ կամ ջուր չեն տալիս, թույլ չեն տալիս գնալ զուգարան, ռուս իրավապահներն էլ վիրավորում ու էլեկտրաշոկով հարվածում են վրդովմունք հայտնողներին։
ՌԴ-ում Ադրբեջանի դեսապանատնից հայտնել են, որ հյուպատոս Ռամին Սելիմխանովը տեղեկությունը ստանալուց հետո անմիջապես գնացել է օդանավակայան՝ տեղում իրավիճակը պարզելու։
Պարզվել է, որ 21 արտաքսվածներից միայն չորսն են Ադրբեջանի քաղաքացիներ և ենթակա են արտաքսման՝ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար։ Համաձայն Ռուսաստանի գործող օրենսդրության՝ արտաքսման սպասողներին պահանջվում է ձեռնաշղթաներով պահել հասարակական վայրերում։ Ադրբեջանի քաղաքացիներն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և սպասում են հաջորդ չվերթին՝ Բաքու թռչելու համար։
Բաց մի թողեք
3 ադրբեջանցու Չեչնիայում ձերբակալել և բռնի ուղարկել են ռազմական գոտի. Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
«Պետք է այրել Կրեմլը»․ Ով է Թրամփի դեմ նոր մահափորձ կազմակերպողը․ Լուսանկար
Բողոքի ակցիա` Վրաստանում. ցուցարարները «դավաճանական» են համարում Իվանիշվիլիի խոսքերը