16/09/2024

Վրաստանի եվրոպական հեռանկարի վերջը կգա. Կոբախիձե

Վրաստանը պետք է ազատվի այն ընդդիմությունից, որը կապված է նախկին «Ազգային միասնական շարժում» կուսակցության հետ, որը հիմնադրվել է այդ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու կողմից, ինչպես Գերմանիան ազատագրվեց Ադոլֆ Հիտլերի կուսակցության կողմնակիցներից։ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ «Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցի ընթացքում։

«Եթե Գերմանիայի քաղաքական դաշտում 45 թվականից հետո մնար Հիտլերի կուսակցությունը, նա կհավաքեր քվեների ոչ պակաս, քան 15-20 տոկոսը։ Դրա վտանգներն ու հետեւանքները հասկանալով, գերմանացիները ժամանակին շատ դյուրությամբ եւ կտրուկ կերպով ազատվեցին նրանցից, ինչպես որ հիմա մենք պետք է մեր երկիրը ազատենք «ԱՄՇ» ներկայացուցիչներից»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Կոբախիձեն նաեւ հավելել է, որ եթե Սահակաշվիլու կուսակցությունը վերադառնա իշխանության, Վրաստանի եվրոպական հեռանկարի վերջը կգա։