Աննա Հակոբյանը սիրում է պաշտոնյա կանանց հետ երեւալ: Վերջերս Գլխավոր դատախազի ու ՄԻՊ-ի հետ ինչ-որ ճաշկերույթի էին, ինչը հատկապես` անկախ համարվող ՄԻՊ-ի դեպքում բուռն քննարկումների տեղիք տվեց:
«Հրապարակը» գրում է․ Երեկ Անահիտ Մանասյանը փորձել է բացատրել․ «Սոցիալական եւ պաշտոնական միջոցառումներ բոլոր պետություններում տեղի են ունենում եւ բոլոր պաշտոնատար անձինք շատ հաճախ․․․ հավաքվում են եւ միասին մասնակցում»։
Ապա հորդորել է դիմել դատախազին` կա՞ «շահերի բախում»: Բայց երբ չես կատարում առաքելությունդ` որպես մարդու իրավունքների պաշտպան, հայտնվում ես գլամուր իշխանական փարթիներին, ակնհայտ է, որ օրենք ես խախտում եւ կարիք չկա դիմելու որեւէ մեկին՝ ինչ-որ բան ճշտելու:
Բաց մի թողեք
Հայկական Կարմիր խաչը նոր նախագահ ունի. ընկերության ներսում եղած «աղմուկը», սակայն, չի դադարել
Դիրքապահները փորձել են «կայֆ» ստանալ և հիվանդանոց են ընկել
5-րդ բանակային կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. Լուսանկար