Սրբազան շարժումը կրկին ակտիվ փուլ է մտնում։ Բագրատ սրբազանը կիրակի օրը հավաք է նախաձեռնել՝ քաղաքական ուժերի մասնակցությամբ, օրակարգում քաղաքական խորհրդի ձեւավորումն է։
«Հրապարակ» թերթը գրել է. Աջակից կուսակցությունների հետ լայն ֆորմատով վերջին հանդիպումը եղել է հուլիսի 3-ին, այդ օրը սրբազանն առաջարկել է քաղաքական խորհուրդ ձեւավորել՝ շարժման մասնակից կուսակցությունների ներկայացուցիչներից, որը կլինի խորհրդատվական մարմին։
Սակայն առարկություններ են հնչել՝ պայքարի առաջնորդների չկանոնակարգված գործողությունների, չհստակեցված նպատակների վերաբերյալ, ուստի բաժանվել էին, որ հետագայում հանդիպեն, երբ արդեն կլինի հստակ քաղաքական պլատֆորմ։
Կիրակի օրվա հավաքը կայանալու է «Անի» հյուրանոցում։ Իսկ այսօր պանելային քննարկում են կազմակերպել՝ «Դեպի կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն» խորագրով։ Սեպտեմբերի 22-ին էլ Բագրատ սրբազանը համալիրում կհանդիպի պայքարի ավելի քան 10 հազար ակտիվիստների հետ։
Բաց մի թողեք
Մի՞թե բալանսավորված քաղաքականություն է, երբ ասում է մի բան, մտածում` այլ բան, անում` լրիվ ուրիշ բան
Առողջապահության նախարարը անկարող է կիրառել օրենքը
Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը