Իրանի իշխանություններն այլ ճանապարհ չունեն, քան երկրի քաղաքական ու տնտեսական կենտրոնները տեղափոխել երկրի հարավային սահմաններ՝ Պարսից ծոցի ափեր, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Որպես երկրի մայրաքաղաք՝ Թեհրանը բախվում է խնդիրների, որոնց համար մենք այլ լուծում չունենք, քան մայրաքաղաքը տեղափոխելն է», – նրա խոսքերը մեջբերում է Ֆարս գործակալությունը:
Փեզեշքիանը կարծում է, որ Թեհրանը որպես մայրաքաղաք թողնելն անհնար է դառնում մի շարք նկատառումներով, առաջին հերթին՝ տնտեսական։ «Անհնար է երկիրը զարգացնել՝ շարունակելով ներկայիս միտումը։ Եթե մենք ցանկանում ենք շարունակել ռեսուրսները Թեհրան բերել հարավից և ծովից, այնուհետև դրանք վերածել արտադրանքի և հետ ուղարկել դեպի հարավ արտահանման, դա ավելի ու ավելի կնվազեցնի մեր մրցունակությունը», – ավելացրել է նա:
Իրանի նախագահի խոսքով՝ մայրաքաղաքի նոր կենտրոն ընտրելուց հետո բոլոր պետական գերատեսչությունները կտեղափոխվեն այնտեղ, որից հետո Թեհրանի բնակիչներին հնարավորություն կտրվի տեղափոխվել։
Թեհրանը Իրանի մայրաքաղաքն է 1795 թվականից, մինչ այդ մայրաքաղաքներն էին Սպահանը, ապա՝ Ղազվինը, Շիրազը և Համադանը։ Թեհրանը Ասիայի ամենամեծ քաղաքներից է, համանուն քաղաքի վարչական կենտրոնը, Իրանի քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, առևտրային, ֆինանսական և մշակութային կենտրոնը։
Բաց մի թողեք
Թեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումներն Իսրայելի վրա, բայց․․․ Իրանի ԱԳՆ ղեկավար
«Մենք կաջակցենք Ուկրաինային, որովհետև հասկանում ենք՝ հաջորդը Բելառուսն է լինելու». Լուկաշենկո
Իսրայելի գրոհի դեպքում Իրանը պատրաստ է ավելի հզոր պատասխան տալ. Փեզեշքիան