«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները կիրակի օրը, փակ ֆորմատով, հանդիպել են քաղաքական որոշ ուժերի հետ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սրբազանը քաղաքական գործիչներից աջակցություն է ակնկալել եւ խնդրել է անպայման մասնակցել սեպտեմբերի 22-ի մեծ հավաքին` մարզահամերգայինում: Ասել է, որ այդ օրը կներկայացնեն իրենց ծրագիրը, անելիքները, բոլորը կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։
Նշել է, որ սեպտեմբերի 23-ից սկսում են ակտիվ գործողություններ, բայց չի մանրամասնել՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, թե այլ բան։ Կիրակնօրյա հավաքին մասնակցած քաղաքական գործիչների շարքերը բավականին նոսր են եղել: Մենք գրել էինք, որ նման ֆորմատով 2 ամիս առաջ էին հանդիպել, Բագրատ սրբազանն առաջարկել էր քաղաքական խորհուրդ-խորհրդատվական մարմին ձեւավորել, որում կընդգրկվեն աջակից ուժերի ներկայացուցիչները, սակայն համաձայնության չէին եկել․ ներկաները սրբազանին առաջարկել էին հստակ գործողությունների ծրագիր ներկայացնել, որ իրենց համար պարզ լինի, թե ինչին են աջակցում։
Եւ չնայած հավաքից հետո Սրբազան շարժման էջով տեղեկացրին, թե «Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել է Շարժման քաղաքական խորհրդի անդամների հետ», սակայն տեղեկացանք, որ ֆորմալ առումով խորհուրդը չի ձեւավորվել: Ասվել է՝ ամեն բան պարզ կդառնա սեպտեմբերի 22-ի հավաքին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Համալիրում հավաքվելու է Շարժման ողջ ակտիվը։
Բաց մի թողեք
«Ընկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են». Արթկոսմեդում մահացած կնոջ ամուսինը մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից
Բոյկո՞տ․ Գյումրու ավագանու նիստը չկայացավ, քաղաքապետի գլխավորությամբ բացակա էին «Բալասանյան դաշինք»-ը և «Հանրապետական»-ը․ Լուսանկարներ
Վարչապետի հետ սելֆիից՝ ՔԿ նախագահի տեղակալ․ ի՞նչ են խոսում համակարգում. Լուսանկար