12/10/2024

Վթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող «Տոյոտա»-ն. կան վիրավորներ

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, Վահագնի թաղամասի հարևանությամբ բախվել են «Տոյոտա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կայքը հայտնում է, որ «Տոյոտա»-ն հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության հաշվեկշռում և սպասարկում է ոստիկանության Նաիրիի բաժնի պետին, իսկ հետևի համարանիշերը հանել են, որը պարեկները հայտնաբերել են ավտոմեքենայի մեջ։

Բախման հետևանքով «Տոյոտա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհի բաժանարար գոտում՝ բախվելով երկաթե էլեկտրասյանը։