Այսօր Քասախ գյուղի բնակիչները փակելու են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․Վերջիններս ահազանգում են՝ նշելով, որ այլեւս չեն լռելու, եւ որ Նաիրի համայնքի ղեկավարի՝ Նորայր Սարգսյանի գործողությունները ընդդեմ քաղաքացիների իրավունքների արդեն անցել են չափն ու սահմանը:
Բանն այն է, որ Նաիրի համայնքի ղեկավարը երեկվա ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:
Այսինքն, եթե բնակիչները իրենց սեփական հողի վրա ցանկանան տուն կառուցել, համայնքի ղեկավարը պետք է առանձին-առանձին դիտարկի հարցերը, և ավագանու որոշմամբ՝ կթույլատրվի կառուցել, կամ ոչ:
Այսինքն՝ մարդիկ ընկնելու են ավելորդ քաշքշուկի մեջ, ինչի համար էլ ճանապարհ են փակելու ու պահանջելու են ավագանու նիստը բոյկոտել՝ թույլ չտալով համայնքի ղեկավարին իրենց իրավունքները ոտնահարել»:
Բաց մի թողեք
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»
Գերիների հարցը Ադրբեջանը չի էլ քննարկում