«Մամուլը, տարբեր իրավապաշտպաններ, քրեական գործերով անցնող վկաներ բարձրաձայնել են, որ Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումներ է իրականացնում, տարբեր մեղադրանքներ հյուսում ընդդիմադիր անձանց նկատմամբ, որի աշխատանքները կոորդինացնում է կոնկրետ անձը` քրեական անցյալով հայտնի Ներսես Խաչատրյանը, ում երկու քրեական գործերի հասանելիությունը «Դատելեքսում» անհասկանալի պատճառով սահմանափակ է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Այսպես, ընթերցողին է ներկայացվում Ալավերդի քաղաքում իշխանության զավթման փաստաթղթային մասը (ֆոտո 1), որտեղ Ներսես Խաչատրյանի «Իրավաբան Էյ Էմ» ՍՊԸ-ին վերապահվում է պետական կառավարման պատմության մեջ աննախադեպ լիազորություն` «իրավական հսկողության սահմանում Ալավերդի համայնքի սեփական լիազորությունների նկատմամբ»։
Ամենաուշագրավը` Ալավերդի խոշորացված համայնքի իշխանազավթման ընթացքում աղաղակող իրավախախտումը, որը թույլ է տվել կառավարությանը, իր մասշտաբով եզակի է, քանզի կառավարությունը, ի դեմս Լոռու մարզպետարանի, 07.06.2023 թվականին կնքելով պայմանագիր՝ կատարել է ծառայության գնում մի ՍՊԸ-ից (ֆոտո 2), որը այդ պահին` 04.08.2022. 04.08.2024 ընթացքում, գտնվել է գնումների սեւ ցուցակում (ֆոտո 3), այսինքն՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցանկում։
Դիկտատուրաների պատմության ընթացքում պետական ռեպրեսիայի այս օրինակը միջազգային այն կառույցների համար է, որոնք ՀՀ իշխանություններին համարում են օրինապահ եւ դեմոկրատ։
Մենք կապ հաստատեցինք Ներսես Խաչատրյանի հետ, ով հայտարարեց, որ տեղեկությունը զրպարտություն է. «Ձեր այդ զրպարտության համար, ես կդիմեմ դատարան, կհանդիպենք դատարանում»:
Հ.Գ. Նման կերպ, ի թիվս այլոց, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ապօրինի կերպով զրկվեց իր պաշտոնից»:
Բաց մի թողեք
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»
Գերիների հարցը Ադրբեջանը չի էլ քննարկում