05/10/2024

Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպան

Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպան։

Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Բախտիյոր Սաիդովը։

«Մենք ողջունեցինք Ուզբեկստանում Եվրամիության նորանշանակ դեսպան Տոյվո Կլաարին և ընդունեցինք նրա հավատարմագրերի պատճենը։ Ուզբեկստանի կառավարությունը հանձնառու է աջակցել Կենտրոնական Ասիայի և Եվրամիության միջև կապերի ամրապնդմանը շոշափելի արդյունքներով»,- սոցցանցի իր էջում գրել է Սաիդովը։